«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ թիմից հեռանալու հավանականության մասին։
«Մեզ «Ռեալում» այդ հարցը չի հետաքրքրում։ Նա արժանացել է ինքնուրույն իր ապագան որոշելու իրավունքին։ Չգիտեմ՝ որ տարբերակը կա կընտրի։ Բայց իսպանական ֆուտբոլի, «Բարսելոնայի» ու «Ռեալի» համար ավելի լավ կլիներ, եթե նա մնար։ Նա Լա Լիգան ավելի լավն է դարձնում, իսկ էլ-կլասիկոն՝ ավելի դիտարժան։
Մենք «Ռեալում» չենք տանջվում Մեսսիի հետ կապված։ Տեսնենք՝ ինչպես նրա մոտ ամեն ինչ կդասավորվի»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում Marca-ն։