«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտնել է, որ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովն այլևս չի զանգում նրան, որպեսզի միջազգային խաղերի համար ազգային թիմի ճամբար հրավիրի։
Սեպտեմբերի 3-ին Բունդեսթիմը կխաղա Իսպանիայի, իսկ սեպտեմբերի 6-ին՝ Շվեյցարիայի հետ։ Կրոսը հայտացուցակում է։
«Իրականում ամեն ինչ այսպես է լինում․ եթե ոչինչ չեմ ստանում Յոգիից, միևնույն է գնում եմ հավաքականի ճամբար։ Անկախ նրանից հրավիրված եմ ես, թե ոչ, գնում եմ։
Մարզիչն ինձ զանգում է միայն այն ժամանակ, եթե որոշված է լինում, որ ավելի լավ է ես հանգստանամ։ Ես այլևս հայտացուցակի հրապարակվելուն լավ կանխազգացումով չեմ սպասում, թե այնտեղ կլինեմ։ Ես դա որպես երախտագիտության ձև եմ ընդունում, որ Յոգին ինձ այլևս չի տեղեկացնում»․- Կրոսի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ի թվիթերյան էջը։