«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբից հեռանալու մասին։
«Եթե այդ ֆուտբոլիստներից մեկը այլևս չի խաղալու մեր մրցակից թիմում, մենք չենք կարող դա անպայմանորեն ընդունել որպես վատ լուր։ Մեսսիի հեռանալը «Բարսելոնայից» նշանակում է, որ նրանք զենք են կորցնում։
Ես չեմ կարծում, որ նա կգա «Ռեալ»»,-ասել է Կրոսը Einfach mal Luppen-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ 33-ամյա արգենտինացին ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։