Սեպտեմբերի 2-ին` ՈւԵՖԱ գրասենյակում, կայացել է ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը։
Նշվում է, որ փլեյ-օֆֆ փուլում Բուլղարիայի հավաքականի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականը կընդգրկվի 2-րդ խմբում, որտեղ կմրցի Ֆրանսիայի, Վրաստանի և Ռուսաստանի հավաքականների հետ:
Հիշեցնենք, որ Ֆուտզալի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը նախ նոյեմբերի 5-ին կհյուրընկալվի Բուլղարիայի հավաքականին, իսկ նոյեմբերի 11-ին նրանց հետ կմրցի արդեն Երևանում: