Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կենտրոնանալ նոր կենտրոնական կիսապաշտպան ձեռք բերելու վրա:
«Լիլի» պաշտպան Գաբրիելի տրանսֆերը ձևակերպելուց հետո «զինագործների» ղեկավարությունը, ըստ Football.London-ի, կկենտրոնանա «Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարի տրանսֆերը ձևակեպելու վրա:
Թոմաս Պարտիի շուրջ «Աթլետիկոյի» հետ բանակցությունների ձախողումից հետո, որի համար իսպանացիները 50 միլիոն եվրո էին խնդրել, «Արսենալը» իր ուշադրությունը կուղղի ֆրանսիացի ֆուտբոլիստի կողմը:
«Արսենալի» կողմն է նաեւ այն փաստը, որ, ըստ աղբյուրի, Աուարը հետաքրքրված է Անգլիա տեղափոխվելով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստին հավակնում է նաև «Յուվենտուսը»։