«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շատ ուրախ է, որ հնարավորություն ունի մարզելու Տոնի Կրոսին։ Ֆրանսիացի մասնագետը չի խնայել խոսքերը գերմանացի կիսապաշտպանի խաղը նկարագրելու համար։
«Նա հիշվելու է որպես հիասքանչ խաղացող, լավագույններից մեկը իր խաղային դիրքում։ Երբ ես եկա Մադրիդ, ես իսկապես ուրախ էի, որ լինելու եմ նրա մարզիչը։
Դա ճիշտ է, երբ ես ավարտեմ մարզչական կարիերաս, ես կկարողանամ ասել, որ մարզել եմ Կրիշտիանուին, Ռամոսին, Մոդրիչին, Բեյլին։ Բայց ես նաև ասելու եմ, որ ես մարզել եմ Տոնի Կրոսին։
Տպավորիչ է տեսնել նրան մարզումներին ամեն օր։ Նա այնքան պրոֆեսիոնալ է։ Երբ մենք խոսում ենք նրա մասին, մենք խոսում ենք արտասովոր մարդու մասին։ Կրոսի ամենաուժեղ զենքն է համբերությունն ու հանգստությունը»,-ասել է Զիդանը Real France-ի հետ զրույցում, որը մեջբերել է TyC-ը։