Նիդեռլանդական «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդում», տեղեկացնում է Sky Sports-ը:
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմելու է 44 միլիոն եվրո: Նշվում է, որ Ազգային հավաքականի հանդիպումներից հետո, նա կմիանա մանչեսթերյան ակումբին:
Տրանսֆերի մասին կհայտարարվի Ազգերի լիգայի հանդիպումներից հետո:
2019/20 մրցաշրջանում Վան դե Բեկը մասնակցել է 37 հանդիպման և դարձել ՝ 10 գոլի հեղինակ: