Ռուսական «Սպարտակի» կիսապաշտպան Գուս Տիլը կարիերան կարող է շարունակել Բունդեսլիգայում:
22-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրել է «Ֆրայբուրգին»: Նշվում է, որ հնարավոր տրանսֆերի արժեքը կազմում է 15 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Տիլը մկանային վնասվածք ունի և երկու ամսով շարքից դուրս է մնացել:
Հավելենք, որ «Ֆրայբուրգը» Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: