Կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը: Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշին» հաղթելու դեպքում, Երևանում կընդունի Սլովենիայի չեմպիոն «Ցելեին»:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-«Ֆոլա Էշի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին, ժամը 18:00-ին ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների: