Համաշխարհային ուսանողական ձմեռային ունիվերսիադան, որը նախատեսվում էր անցկացնել Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում՝ 2021թ. հունվարի 21-31-ը, հետաձգվել է Covid-19-ի պատճառով:
Ունիվերսիադայի անցկացման նոր ժամկետների հարցը կքննարկվի առաջիկա երկու ամսում։ Մարզահանդեսին պետք է մասնակցեր 50 երկրի 2500 մարզիկ: