Միլանի «Ինտերը» մրցաշրջանի ավարտից հետո կգնի «Սասուոլոյի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսիի տրանսֆերը, հաղորդում է Football Italia-ն:
Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 20 միլիոն եվրո։ Նշվում է, որ տրանսֆերը կիրականա այս ամռանը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Սենսիի ծառայություններով: