«Ռեալ Սոսեյդադի» նորեկ Դավիդ Սիլվան վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
34-ամյա ֆուտբոլիստի թեստի արդյունքներն դրական են եղել, որից հետո նա անմիջապես ինքնամեկուսացվել է:
Հաղորդվում է, որ Սիլվան իրեն լավ է զգում և տանը շարունակում է մարզումները:
Հիշեցնենք, որ Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց իսպանական ակումբ: Մանչեսթերյան թիմում նա անցկացրեց 10-ը տարի: