Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում, պաշտոնապես դարձավ «Ռոմայի» ֆուտբոլիստ, հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնությամբ, գործող պայմանագիրը երկկողմանի խզվել է և Մխիթարյանը հիմնական պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ։
Thank you, @HenrikhMkh
And good luck with @ASRomaEN 👊
— Arsenal (@Arsenal) August 31, 2020
Հիշեցնենք, որ «Արսենալի» կամում Մխիթարյանը անցկացրել էր 59 հանդիպում և դարձել ՝ 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: