Թուրինի «Յուվենտուսի» փորձառու պաշտպան Ջորջիո Կելինին չի բացառել, որ ԱԱ 2020-ի ավարտից հետո, կարող է ավարտել կարիերան, տեղեկացնում է Football Italia-ն:
Պաշտպանը ասել է, որ վնասվածքները տանջել են նրան և հաջորդ տարի կայանալիք Մունդիալը կարող է վերջինը լինել նրա համար:
Այդուհանդերձ, Կելինին ցանկություն ունի հանդես գալ նաև Եվրո 2022-ում:
Հիշեցնենք, որ 36-ամյա պաշտպանը Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 103 հանդիպում: