Մոսկվայում նշանակված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է մեկ տարով: Այս մասին Ria.ru-ի հետ զրույցում հայտնել է Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սիրցովը:
Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան եվրոպական կառույցին ուղարկել է նամակ, որտեղ առաջարկել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած անհարմարություններից խուսափելու համար մրցաշարը հետաձգել:
Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար այս հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը