«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշն իր կարիերայում առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի հավաքական և կմասնակցի Ազգերի լիգայի խաղարկության ՝ Իսլանդիայի և Դանիայի հավաքականների դեմ հանդիպումներին:
Գարեթ Սաութգեյթը նման որոշում է կայացրել, քանի որ վնասվածքներ ունեն Մարկուս Ռեշֆորդը և Հարի Ուինքսը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի մի շարք ակումբներ պատրաստ են Գրիլիշի համար 50-60 մլն ֆունտ վճարել, սակայն ակումբը պատրաստ է նրան վաճառել ոչ պակաս, քան 80 մլն եվրոյով:
Կիսապաշտպանի պայմանագիրը «Ասթոն Վիլայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: