Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի շրջանակում «Ուրարտու 2»-ը ընդունել էր առաջնության նորեկ «Նորավանքին»:
Տանտերերը 2-1 հաշվով կամային հաղթանակ են տոնել: Սիմոնյանի սեփական դարպասն ուղարկած գոլին դաշտի տերերից պատասխանել են Լուլուկյանն ու Այունցը:
4 տուրից հետո «Ուրարտուի» երկրորդ թիմը 9 միավորով երկրորդն է, իսկ «Նորավանքը» 3 միավորով 6-րդ տեղում է: