Հետաձգվել է 2019/20 մրցաշրջանի Հունաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Օլիմպիակոսը» պետք է հանդիպեր ԱԷԿ-ին: Նման որոշման պատճառը ՝ կորոնավիրուսի համավարակն է:
«Օլիմպիակոսի» ֆուտբոլիստներից մեկը վարակվել է Covid 19-ով, ինչը վտանգ կարող է առաջացնել երկու թիմերի համար:
Հիշեցնենք, որ եզրափակիչ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 30-ին: Խաղի անցկացման նոր ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: