«Սևան» ՖԱ-ն պայմանագիր է կնքել դարպասապահ` Սուրեն Ալոյանի հետ։ 23-ամյա դարպասապահի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան»։
Ակումբը պայմանագիր է կնքել նաև Հովհաննես Իլանգյոզյանի հետ։ 23-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Փյունիկ»ՖԱ-ն։
Տրանսֆերների մասին տեղեկացրել է Առաջին խումբը ներկայացնող ակումբի ֆեյսբուքյան էջը։