ՌՊԼ 6-րդ տուրում «Ռուբինը» ընդունել էր «Տամբովին»։ Թիմերը երկուական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը։
Խաղի 15-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը։ Առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին Դեսպոտովիչը հավասարեցրեց հաշիվը։
Հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Կարասևը նորից առաջ մղեց հյուրերին, բայց 90-րդ րոպեին Դեսպոտովիչը նորից վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Կարապետյանը «Տամբովի» մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 62-րդ րոպեին։