Հայտնի Transfermarkt կայքը հրապարակել է 21-րդ դարում աշխարհի ամենատիտղոսակիր ակումբների ցուցակը։
Երևանի «Փյունիկը» ևս տեղ է գտել այնտեղ՝ զբաղեցնելով 13-րդ տեղը։ Մեր թիմն իր ակտիվում ունի 26 տիտղոս։ Նրանից առաջ ՊՍԺ-ն է 29 տիտղոսով, որին էլ նախորդում է Մադրիդի «Ռեալը» 30 տիտղոսով։
Լավագույն եռյակն այս տեսքն ունի․
«Ալ Ահլի» (Եգիպտոս)-41
«Բավարիա»-40
«Լինքոլն» (Ջիբրալթար)-40