«Նապոլիի» կիսապաշտպան Ալանը առաջիկայում կտեղափոխվի «Էվերթոն»: Այս մասին տեղեկացնում է Football-italia.net-ը:
Հաղորդվում է, որ անգլիական ակումբը համաձայնեցրել է29-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը:
Սպասվում է, որ ֆուտբոլիստը բժշկական հետազոտության համար Անգլիա կժանանի աառաջիկա օրերին:
Ա Սերիայի անցած մրցաշրջանում Ալլանն անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: