Ռուսական «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը կարիերան կշարունակի «Ատալանտայում», տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Գործարքը վերջնականապես ավարտին կհասցվի վաղը, երբ Միրանչուկը բուժզննում կանցնի Բերգամոյում:
24-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 228 հանդիպում և դարձել ՝ 43 գոլի ու 45 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Միրանչուկը Ռուսաստանի չեմպիոն և գավաթակիր է: