Իտալական «Միլանը» մտադիր է վարձակալել «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին, հաղորդում է Sky Italia-ն:
Միլանյան ակումբը մեկ մրցաշրջանի դիմաց պատրաստ է 10 միլիոն եվրո վճարել Տոնալիի համար, ապա հետագայում գնել նրա տրանսֆերը ՝ 20 միլիոն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ն ներկայացնող մի շարք ակումբներ նույնպես հետաքրքրված են Տոնալիի ծառայություններով:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատում Տոնալիի որակները: