«Միլանը» հաստատել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագրի երկարաձգումը: Նոր պայմանագրի մանրամասների մասին դեռ տեղեկություններ չկան, բայց, ըստ ԶԼՄ-ների, Իբրահիմովիչի պայմանագիրը նախատեսված է լինելու մինչ 2020/21 մրցաշրջանի ավարտը:
«Զլատանը կրկին մեզ հետ է», — ասվում է «Ռոսոներիների» մամուլի ծառայության հայտարարության մեջ:
🔴⚫ @Ibra_official IZ back!
How Zlataned are you from 1 to Zlatan?#SempreMilan pic.twitter.com/6zX5J0csNB— AC Milan (@acmilan) August 29, 2020
Նախորդ մրցաշրջանում 38-ամյա Իբրահիմովիչը մասնակցել է Ա Սերիայի 18 հանդիպման, դարձել 10 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ: