«Այաքսի» նախկին հարձակվող Միդոն, որը հանդես է եկել Ռոնալդ Կումանի գլխավորությամբ, կարծում է, որ Լիոնել Մեսսիի հեռանալը օգտակար կլինի հոլանդացի մասնագետի համար։
«Կումանը լավագուն մարզիչներից մեկն է, որոնց հետ ես աշխատել եմ։ Նա շատ ուժեղ բնավորություն ունի, բայց կարող է շատ խնդիրների բախվել, եթե Մեսսին մնա։
Մեսսիի հավանական հեռանալը լավագույնն է, ինչ կարող է լինել Կումանի հետ։ Կումանը չի կարող նոր թագավորություն ստեղծել, եթե Մեսսին գտնվի հանդերձարանում։
Կումանը երկուսուկես տարի իմ մարզիչն է եղել, ու նա առաջվա պես չի կարող հաղթահարել ուժեղ բնավորությամբ խաղացողների ներկայությունը։ Նրան պետք չէ իր կարծիքն ունեցող ֆուտբոլիստ»,- Միդոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։