Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ռոբ Հոլդինգը գալիք մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես կգա «Նյուքասլում», տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Նշվում է, որ ակումբները շուտով պաշտոնապես կհայտարարեն տեղափոխության մասին: «Նյուքասլը» մտադիր է հաջորդ մրցաշրջանում գնել պաշտպանի տրանսֆերային իրավունքները:
Նախորդ մրցաշրջանում Հոլդինգը մասնակցել է 23 հանդիպման:
Պաշտպանի պայմանագիրը «Արսենալի» հետ գործում է մինչև 2023 թվականը: