Անգլիական «Չելսիի» կիսապաշտպան Տիեմու Բակայոկոն կարող է վերադառնալ «Միլան», տեղեկացնում է Sky Italia-ն:
25-ամյա կիսապաշտպանը «Միլան» տեղափոխության համար, պատրաստ է աշխատավարձի զգալի նվազեցման:
Նշվում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները: Հնարավոր տրանսֆերի արժեքը կազմում է 20 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 2019/2020 մրցաշրջանը ֆրանսիացին անցկացրեց «Մոնակոյում»: