Ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Մորգան Սանսոնը կարող է հայտնվել «Էվերտոնում», տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի դիմաց լիվերպուլյան ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել:
Նախկինում նշվում էր, որ Սանսոնին իր կազմում է ցանկանում տեսնել «Արսենալը»:
Հիշեցնենք, որ Սանսոնը Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում և դարձել ՝ 5 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: