Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է կարիերան «Միլանում» շարունակելու որոշումը:
«Միշտ ցանակցել եմ վերադառնալ տուն: Այժմ մենք կարող ենք սկսել աշխատել՝ ավելի լավ արդյունքների հասնելու համար:
Միշտ ասել եմ, որ ես այստեղ չեմ, որպես թալիսման, այլ՝ արդյունքներ գրանցելու համար: Ես թիմի հետ հիանալի ամիսներ եմ անցկացրել, բայց մենք դեռ ոչինչ չենք շահել:
Հիմա հնարավորություն ունենք նորից սկսել աշխատել և ինչ-որ բան անել մեր նպատակներին հասնելու համար: Առա՛ջ «Միլան»»,-Զլատանի խոսքերն է փոխանցում Football-italia.net-ը: