VBET ՀՊԼ-ի 3-րդ տուրի շրջանակում Չարենցավանում «Վանը» հյուրընկալել է «Փյունիկին»: Ավարտվել է հանդիպման առաջին խաղակեսը։
Տանտերերը հաշվի մեջ առջևում են 1-0 հաշվով․ հանդիպման դեռևս միակ գնդակը առաջին խաղակեսի 43-րդ րոպեին Աջումանիի փոխանցումից խփել է Էզա Կուասին։
«Վանն» առաջին խաղում հաղթել է, իսկ երկրորդ տուրի հանդիպումը հետաձգվել էր: «Փյունիկը» 2 խաղում հաղթանակ չունի. առաջին տուրում՝ 0-1 հաշվով պարտություն «Արարատից», իսկ երկրորդ տուրում՝ ոչ-ոքի «Ուրարտուի» հետ:
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: