Նյու-Յորքում ավարտին է մոտենում ATP 1000 շարքի Ցինցինատիի մրցաշարը: Եզրափակչի մասնակիցներն արդեն հայտնի են:
Միլոշ Ռաոնիչը 2 սեթում՝ 7:6, 6:3 հաշվով առավելության հասավ Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ: 1 ժամ 38 րոպե տևած պայքարում հույն թենիսիստը զիջեց սեփական մատուցումներից մեկը՝ չկարողանալով խլել մրցակցի և ոչ մի մատուցում:
Համաշխարհայի դասակարգման առաջին համար Նովակ Ջոկովիչը 4:6 հաշվով առաջին սեթը պարտվեց, իսկ երկրորդում արդեն նույն հաշվով հաղթեց: Դաժան ստացվեց երրորդ սեթը: Ջոկոն հաղթում էր 5:2 հաշվով, սակայն 4 անընդմեջ գեյմ պարտվեց, իսկ 5:6 հաշվի ժամանակ արդեն Բաուտիստա-Ագուտը չկարողացավ հաղթական գեյմ մատուցել: Արդյունքում, թայ-բրեքում հաղթեց սերբն ու այսօր Ռաոնիչի հետ կվիճարկի հաղթողի կոչումը: