VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Վանը» հյուրընկալել էր Երևանի «Փյունիկին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։
Խաղի 42-րդ րոպեին հաշիվը բացել էր Ուիլֆրիդ Էզան, որի գոլը միակը դարձավ ողջ հանդիպման ընթացքում։
Սա ՀՊԼ-ի նորեկ «Վանի» երկրորդ անընդմեջ հաղթանակն էր։ Իսկ «Լոռիի» հետ երկրորդ տուրի խաղը հետաձգվել էր։