Վերջին օրերին բազմիցս խոսվեց այն մասին, որ «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:
Ըստ, Diario Sport-ի, փարիզյան ակումբը պայքարի մեջ կմտնի արգենտինացուն ձեռք բերելու համար: ՊՍԺ-ն երկար ժամանակ մտածել է տրանսֆերի նպատակահարմարության մասին, և վերջապես, ակումբի սեփականատերերը հաստատել են տրանսֆերը գնելու իրենց պատրաստակամությունը:
Ակումբի ղեկավարությունը վստահ է, որ Մեսսիի ձեռքբերումը ստրատեգիական քայլ կլինի, քանի որ դրանից հետո Նեյմարն ու Մբապեն կմնան թիմում:
Մեսսիի տրանսֆերի համար պայքարի մեջ են նաև «Ման. Սիթին» ու «Ինտերը»: