Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին չի ներկայանա մարզումներին նախորդող բուժզննումը, տեղեկացնում է RAC-ը:
Արգենտինացին հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ չի հանձնի նաև Covid 19-ի թեստը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի «Բարսելոնան» կվերսկսի մարզումները և կնախապատրաստվի նոր մրցաշրջանի մեկնարկին:
Հավելենք, որ օգոստոսի 25-ին Լեոն պաշտոնապես հայտարարեց այն մասին, որ այլևս չի ցանկանում խաղալ «Բարսելոնայում»:
Մեսսիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին: