«Հոֆենհայմը» ընկերական հանդիպում է անցկացրել «Մայնցի» հետ և հաղթել է 2-1 հաշվով։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը՝ դուրս գալով փոխարինման։
«Վերջապես վերադաձավ»,- գրել է «Հոֆենհայմի» մամուլի ծառայությունը ակումբի ֆեյսբուքյան էջում։
Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական ակումբի կազմում վերջին անգամ դաշտ է դուրս եկել 2019/20 մրցաշրջանի 20-րդ տուրում: Դրանից հետո նա վնասվածքի պատճառով շարքից դուրս մնաց մինչև մրցաշրջանի ավարտը: 27-ամյա ֆուտբոլիստը միայն նախորդ շաբաթ կարողացավ միանալ իր թիմի մարզումներին՝ հավաքի շրջանակում: