Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պայմանագիր է համաձայնեցրել անգլիական «Էվերթոնի» հետ: Կոլումբացին տարեկան կստանա 4.5 մլն եվրո, հայտնում է Mundo Deportivo-ն:
29-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է աշխատավարձի կրկնակի կրճատման գնալ՝ Կառլո Անչելոտիի հետ կրկին աշխատելու համար: Անչելոտին ու Խամեսը միասին աշխատել են «Ռեալում»:
«Սերուցքայինները» տրանսֆերի վաճառքից ցանկանում են ստանալ 25 մլն եվրո, իսկ անգլիական գրանդը փորձում է իջեցնել գինը: Transfermarkt-ը Ռոդրիգեսի տրանսֆերը գնահատում է 32 մլն եվրո:
Խամեսը «Ռեալում» է 2014 թ-ից: Այս ընթացքում 2 տարի վարձավճարով խաղացել է Մյունխենի «Բավարիայում»:
2019/20 մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրած 11 խաղում նա դարձել է 1 գոլի հեղինակ: