Նյու Յորքում շարունակվում է ATP Մասթերս 1000 շարքի Ցինցինատիի մրցաշարը: Այսօր մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը:
Համաշխարհային դասակարգման առաջին համար Նովակ Ջոկովիչը մրցելու է հայազգի Կարեն Խաչանովին պայքարից դուրս թողած Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ: Հույն Ստեֆանոս Ցիցիպասն էլ եզրափակչի ուղեգիրը կիճարկի կանադացի Միլոշ Ռաոնիչի հետ:
Այսօր մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը: Մեկօրյա հանգստից հետո 4 թենիսիստ կխաղարկեն եզրափակչի 2 ուղեգրերը:
Միլոշ Ռաոնիչը կմրցի Ստեֆանոս Ցիցիպասի, իսկ համաշխարհային դասակարգման առաջին համար Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը: