«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմի տղաներին նվիրվածության ու ցանկության համար։ Խաղի հաշիվը չի համապատասխանում խաղին։ Չկարողացանք ավարտին հասցնել մեր գոլային պահերը, եթե կարողանայինք, կարող էր հակառակ հաշիվը գրանցվել։ 4-5 ռեալ գոլային պահեր ունեինք»։ Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում ռումինական ՖԱՍԲ-ին 0-3 հաշվով պարտվելուց հետո հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը։
Ռումինացի լրագրողի՝ Երևանի «Արարատում» գրանցված կորոնավիրուսային դեպքերի վերաբերյալ հարցին Տիգրան Դավթյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ նրանք տարբեր ակումբներ են և ճիշտ կլինի, որ երևանյան թիմին ուղղվի հարցը։
Գյումրեցիների մամուլի քարտուղար Արման Մալոյանը հավելեց, որ «Արարատից» իրենց միացած ֆուտբոլիստները, սակայն COVID19-ի թեստ են հանձնել նախքան Ռումինիա մեկնելը։ Պատասխանները բացասական են եղել։
Դավթյանը հաջողություն մաղթեց մրցակցին եվրագավաթների հետագա պայքարում։