«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է ասուլիս հրավիրել ու հայտնել «Բարսելոնայից» հեռանալու մասին, սակայն չի կարողանում։
Խնդիրը նրանում է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակումների պայմաններում արգենտինացի հարձակվողի ասուլիսի անցկացումը հնարավոր չէ։
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Մեսսին երկու այլ տարբերակ է դիտարկում։ Նա կամ հարցազրույցի տեսքով կպատասխանի բոլոր հարցերին, կամ էլ հանդես կգա տեսաուղերձով սոցցանցերում։
Հիշեցնենք, որ Մեսսին կարիերան ցանկանում է շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։ Այս մասին հայտնել է իր հայրը։