«Ռոմայի» և Սերբիայի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Կոլարովը կարիերան կարող է շարունակել Իտալիայի Ա սերիայի մեկ այլ գրանդում։
Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ Կոլարովը համաձայնեցրել է անձնական պայմանագրի դրույթները «Ինտերի» հետ։
Երկու կողմերի միջև բանակցությունները շարունակվում են ու մոտ են բարեհաջող ավարտին։ Կոլարովը պատրաստ է տեղափոխվել «Ինտեր» ու կարիերան շարունակել Անտոնիո Կոնտեի թիմում։
Մինչև «Ռոմայում» խաղալը Կոլարովը երկար տարիներ հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» կազմում։