Կարապետ Մանուկյանը համալրել է «Լոռին»։ Այս մասին տեղեկացնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա հարձակվողի վերջին ակումբը եղել է Երևանի «Լոկոմոտիվը», որտեղ անցկացրել է 43 խաղ, դարձել 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Մանուկյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաև Երեւանի «Ալաշկերտում»։
Հայաստանի առաջին խմբի առաջնությունում Մանուկյանն ընդհանուր առմամբ դարձել է 70 գոլի հեղինակ։
Մանուկյանի հետ կնքվել է 1+1 ձևաչափով պայմանագիր։