Օգոստոսի 28-30-ը անցկացվելու է ծանրամարտի առցանց մրցաշար, որը նվիրված է լինելու Ուզբեկստանի անկախության տոնին։
Մասնակցելու է մինչև 120-140 մարզիկ: Հայաստանից ստուգատեսին կմասնակցեն 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը, իսկ 109+ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Վարազդատ Լալայանը։ Մրցաշարը ցուցադրվելու է Youtube-ով և facebook-ով։