«Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը գալիք մրցաշրջանում վարձակալական հիմունքներով կխաղա «Միլանի» կազմում։
Marca-ն տեղեկացնում է, որ «Ռեալն» ու «Միլանը» համաձայնության են հասել։ Բրահիմը մեկ տարով վարձակալությամբ կխաղա «ռոսոներիների» կազմում։
Իտալական ակումբը հետագայում Բրահիմի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք չի ունենա։ Առաջիկա օրերին Բրահիմը մեկնելու է Միլան, որպեսզի ստորագրի փաստաթղթերն ու միանա թիմին։
Լա լիգայի անցած խաղարկությունում Բրահիմը 6 խաղի է մասնակցել միջինը 10 րոպե ժամանակով։