Արգենտինացի լրագրող Վերոնիկա Բրունատին թվիթերյան իր էջում մանրամասներ է հաղորդել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի ու «Մանչեսթեր Սիթիի» բանակցություններից:
«Ուզում եմ պատմել Մեսսիի ու «Մանչեսթեր Սիթիի» իրավիճակի մասին: Գլխավորն այն է, որ «Բարսան» պատրաստ է բանակցությունների:
Մեսսին զանգել է Պեպ Գվարդիոլային ու ասել. «Փողը խնդիր չի լինի: Ուզում եմ «Սիթիում» խաղալ»:
Մեսսին փողի համար չի հեռանում «Բարսելոնայից»: «Սիթին» նրան չի կարող վճարել այնքան, որքան «Բարսելոնան», որովհետև այդ գինը հավասար է 5 խաղացողի՝ Ագուերոյի, Դե Բրյունեի, Ստեռլինգի, Լյապորտի, Ժեզուսի աշխատավարձերին:
Մեսսին ուզում է, որ ակումբն ու սպորտային նախագիծը մրցունակ լինեն, ինչը նա չի տեսնում «Բարսայում»:
«Սիթին» Մեսսիին 2 տարվա պայմանագիր է առաջարկում՝ մեկ տարուց ակումբից հեռանալու հնարավորությամբ: Վերջնական թվերը դեռ համաձայնեցված չեն: Ակումբում հույս ունեն, որ կկարողանան «Բարսելոնային» համոզել իրենց ֆուտբոլիստի փոխանակման մեջ. Գաբրիել Ժեզուսը գնահատվում է 100 մլն եվրո:
Սա շատ ցավալի իրավիճակ է Մեսսիի համար: Բայց, միևնույն ժամանակ, նա հասկանում է, որ սա լավագույն տարբերակն է ակումբի (որը դժվար տնտեսական ճգնաժամ է ապրում) և անձամբ իր համար: Գրում է լրագրողը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՊՍԺ-ն Մեսսիին ավելի շահավետ պայմանագիր է առաջարկել, քան «Բարսելոնայինն» է: