«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն կարող է տեղափոխվել «Բարսելոնա» : Ըստ Transfermarketweb-ի՝ սենեգալացու ծառայությունները կատալոնական ակումբին առաջարկվել են նրա շրջապատի կողմից:
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը համակերպվել է Լիոնել Մեսսիի կորստի հետ և մտադիր է իրենց առաջատարին փոխարինել «Լիվերպուլի» խաղացողով:
Նշվում է, որ գործարքի հավանական գումարը կարող է կազմել մոտ 85 միլիոն եվրո:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Մանեն անցկացրել է 35 հանդիպում, որոնցում խփել է 18 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: