Լոնդոնի «Տոտենհեմի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սա է պատճառը, որ Նդոմբելեն չի հրավիրվել Ֆրանսիայի հավաքական։ Կորոնավիրուսով է վարակված նաև Պոլ Պոգբան։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էինք։
Հիշեցնենք, որ Դիդիե Դեշամը հաստատել է Պոգբայի՝ վարակված լինելու փաստը։