«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ամգլիական ակումբի տրանսֆերային քաղաքականությունը այս ամառ:
«Այժմ, համաճարակի օրերին, պետք է հինգ անգամ մտածել որևէ տրանսֆեր կատարելուց առաջ, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա հետո:
Մենք միշտ պետք է ուշադրություն դարձնենք ֆինանսական կողմին: Որովհետև մենք հստակ չգիտենք, թե որքան գումար ենք ունենալու առաջիկայում: Մյուսները, կարծես, ավելի դրական են ընդունում մեծ տրանսֆերները, երբ նայում են «Չելսիին»:
Կան շատ հետաքրքիր խաղացողներ, բայց հիմա ես շատ գոհ եմ իմ թիմից», — մեջբերում է Կլոպին Servus TV-ն: