«Մանչեսթեր Սիթին» շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ծառայություններով։ Երեկ արգենտինացին հայտարարեց, որ ցանկանում է լքել կատալոնական թիմը։
Լրագրող Տանկրեդի Պալմերին Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է մինչև 200 միլիոն եվրո վճարել 33-ամյա սուպերաստղի համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին չի մնա «Բարսելոնայում», եթե անգամ ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հրաժարական ներկայացնի։
Մեսսին օգոստոսի 25-ի երեկոյան ֆաքսով տեղեկացրել է կատալոնական թիմին, որ ցանկանում է հեռանալ։