Նյու Յորքում շարունակվում է ATP Մասթերս 1000 շարքի Ցինցինատիի մրցաշարը: Երեկ կայացել են 1/8 եզրափակչի հանդիպումները:
Սերբ Ֆիլիպ Կրայինովիչը 2 սեթում՝ 6:2, 6:1 հաշվով առավելության է հասել հունգարացի Ֆուչովիչի նկատմամբ:
Ցիցիպասը 2 թայ-բրեքում հաղթել է Ջոն Իսներին:
Մարեյը, պարտվելով 2:6, 2:6 հաշվով, ճանապարհը զիջել է Ռաոնիչին:
Օպելկան 2 սեթում՝ 6:3, 7:6 հաշվով հաղթել է Բերետինիին:
Ջոկովիչը 6:2, 6:4 հաշվով հաղթել է Սանդգրենին:
Արդեն տեղեկացրել էինք, որ Խաչանովը պարտվել է Բաուտիստա-Ագուտին:
Հայնտել էին նաև Մեդվեդևի հաղթանակի մասին:
Շտրուֆն էլ 3 սեթում՝ 6:4, 3:6, 6:4 հաշվով հաղթել ու պայքարից դուրս է թողել Գոֆենին:
Այսպիսով, քառորդ եզրափակչում կմրցեն Ջոկովիչն ու Շտրուֆը, Մեդվեդևն ու Բաուտիստա-Ագուտը, Օպելկան ու Ցիցիպասը, Ռաոնիչն ու Կրայինովիչը: